Հայաստանի ռուսական ռազմակայանում նորոգման վերականգնման եւ ռեգլամենտային ախատանքներ են սկսվել: Երեւանի եւ Գյումրիի կայազորների զինվորական ավաններում երկու ամսվա ընթացքում կանցկացվեն բնակելի եւ ծառայական օբյեկտների վիճակի վերահսկման, հաղորդակցուղիների, կաթսայատների, ջրմուղկոյուղու կառույցների, ինժեներական ցանցերի, բնակելի օբյեկտների եւ զորանոցայինբնակելի ֆոնդի ռեգլամենտային սպասարկման միջոցառումներ:
Ինչպես տեղեկացնում են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, 2016 – 2017 թվականների ջեռուցման սեզոնի նախապատրաստական շրջանում միավորման բոլոր զինվորական օբյեկտներում պլանավորված Է փոխել մինչեւ 1,5 կիլոմետր ջերմային ցանցեր, շուրջ 600 մետր ջրմուղ, մոտավորապես 120 մետր կոյուղու ցանցեր, ավելի քան 50 քառակուսի մետր տանիք ու պատուհան:
«Կամխուտ» եւ «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարաններ, ինչպես նաեւ ռուսական զորամիավորման հակաօդային պաշտպանության զորքերի պահակային դիրքեր կհասցվեն պինդ վառելիք ու վառելափայտ: