ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Հյուսիսային պողոտայում

«Աջակցություն Պավել եւ Արամ» Մանուկյանների ընտանիքին նախաձեռնության կազմակերպած դրամահավաքի արդյունքում հավաքվել է 1.238.770 դրամ: Նշենք, որ «Սասնա ծռերի» անդամներ Պավել եւ Արամ Մանուկյանների ընտանիքներին աջակցելու համար կազմակեպված դրամահավքը տեղի է ունեցել Երեւանի Հյուսիսային պողոտայում: Այն պետք է տեղի ունենար օգոստոսի 2-ին, ժամը 12:00-ից սկսած մինչեւ օգոստոսի 3-ը ժամը 23:00-ն, սակայն ոստիկանությունը թույլ չէր տվել դրամահավաքն իրականացնել այդ ողջ ժամանակահատվածում, դրամահավաքի ժամերը սահմանափակել էին:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս սիրիահայ վարորդները կարող են հետ վերցնել իրենց սիրիական վարորդական վկայականները եւ ստանալ հայկական ժամանակավոր վարորդական վկայական:

Աբել Մանուկյան (49 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 4-ի «Սիրիայի Արաբական Հանրապետության՝ ազգությամբ հայ քաղաքացիների վարորդական վկայականները փոխանակելու մասին» N 334-Ն որոշման մեջ կատարված փոփոխությունների՝ սիրիահայ վարորդները մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի 31-ը փոխանակած վկայականները կարող են հետ վերցնել համաձայն իրենց դիմումի:
Իսկ այժմ սիրիահայ վարորդները սիրիական վարորդական վկայականների հիման վրա՝ առանց դրանք հանձնելու, կարող են ստանալ հայկական ժամանակավոր վարորդական վկայական մինչեւ համապատասխան քննության հանձնելը:

ՀՀ սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ Սիրիայի Արաբական Հանրապետության՝ ազգությամբ հայ քաղաքացիների՝ 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթեւեկության մասին» կոնվենցիայով եւ դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին չհամապատասխանող ազգային վարորդական վկայականները փոխանակվում են առանց որակավորման քննություններ հանձնելու եւ հատկացվում են ՀՀ ազգային վարորդական վկայականներ՝ մեկ տարի ժամկետով՝ պայմանով, որ այդ ժամանակահատվածում այդ անձինք հանձնեն որակավորման քննություններ:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ տեղեկանալ, թե սոցփաթեթի հատկացման կարգն ինչպե՞ս է տեղի ունենում: Խնդրում եմ մանրամասն ներկայացնել կարգը:

Դիանա Մելքոնյան (33 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Սոցիալական փաթեթից օգտվելու համար աշխատողը բանկում բացում է սոցիալական փաթեթի հաշիվ: Սոցփաթեթի հաշիվը բացելուց հետո աշխատողը կարող է բանկից ստանալ սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանք՝ կարգով նախատեսված դեպքերում համապատասխան հաստատություններին ներկայացնելու համար: Ընթացիկ տարվա սոցփաթեթի գումարն իր սոցփաթեթի հաշվին փոխանցելու համար աշխատողը լրացնում է սոցփաթեթի գումարի փոխանցման մասին դիմում՝ համաձայն ձեւի, որը բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանքի հետ միասին ներկայացվում է աշխատավայրի սոցփաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանում:
Դիմումի եւ տեղեկանքի հիման վրա սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանումը տվյալ անձի սոցփաթեթի գումարը փոխանցում է աշխատողի սոցփաթեթի հաշվին՝ ամսական կտրվածքով՝ բացառությամբ հանգստի ապահովման ծառայությունից օգտվելու դեպքում աշխատողը կարող է իր եւ զբոսաշրջային օպերատորի միջեւ կնքված պայմանագիրը ներկայացնել իր աշխատանքի վայրի սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանում՝ սոցփաթեթի տվյալ բյուջետային տարվա համար նախատեսվող սոցիալական փաթեթի գումարները միանվագ իր սոցիալական փաթեթի հաշվին փոխանցելու նպատակով: Այս դեպքում աշխատողը պարտադիր պետք է այդ ծառայությունից օգտվելու ժամանակահատվածում գտնվի արձակուրդում:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ սոցիալական փաթեթի առաջին գումարի փոխանցումը կատարվում է աշխատողի սոցփաթեթի հաշվին դիմումը ներկայացվելու ամսվան հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրերի ընթացքում:




Լրահոս