
Թուրքական Չինար քաղաքում, որը գտնվում է Դիարբեքիր նահանգում, հզոր պայթյուն է որոտացել, փոխանցում է Dogan գործակալությունը:
Գործակալության տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 13:10-ին երթևեկության վերահսկողության վարչության մոտակայքում:
Hürriyet-ը՝ հղում անելով ականատեսներին, հայտնում է մեծ թվով տուժածների մասին: Նախնական տեղեկություններով ՝ ականապատ մեքենա է պայթել:
Haberturk հեռուստաալիքը հայտնում է, որ ահաբեկչությունն ամենայն հավանականությամբ կազմակերպել են Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները: