ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 15-ին, ժամը 13.24-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Խուդյակովի 7-րդ փողոցի թիվ 129 տան մոտ այրվում է չշահագործվող բեռնատար ավտոմեքենա. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.39-ին, մարվել՝ 13.45-ին: Չշհագործվող բեռնատար ավտոմեքենայում այրվել է աղբ: