
Թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցները, ում Անկարան մեղադրում է երկրում ռազմական հեղաշրջման փորձ կատարելու մեջ, փորձել են սպանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դեռևս 2012թ. վիրահատության ժամանակ, փոխանցում է Yeni Safak պարբերականը:
Պարբերականը մեջբերում է Հուսեյն Սարիչիչեքի խոսքը, ով 2013թ. մասնակցել է կոռուպցիոն սկանդալի հետաքննությանն ու դատախազությանն ավելի քան 200 գաղտնի փաստաթուղթ փոխանցել:
Նա պատմել է, որ լսել է Գյուլենի կողմնակիցների խոսակցությունը, որոնք քննարկել են Էրդողանի մահափորձը: «Ինչպե՞ս նա կարող էր չհայտնվել օպերացիային: Ո՞վ է նրան նախազգուշացրել: Ինչպե՞ս է նրան հաջողվել խուսափել մահից»,-Գյուլենի կողմնակիցների խոսակցությունը մեջբերում է Սարիչիչեքը: