«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանի վիրահատությունը տեղի կունենա այս շաբաթ. փաստաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանի վիրահատությունը տեղի կունենա այս շաբաթ: ArmLur.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Հայարփի Սարգսյանը, նշելով որ դիմումներ է գրել, որպեսզի վիրահատությունը տեղի ունենա քաղաքացիական հիվանդանոցում. «Պետք է պրոթեզավորում կատարվի, որի համար անհրաժեշտ սարքավորումները կլինեն միայն քաղաքացիական հիվանդանոցում: Հովհաննեսը դեռևս ցավեր ունի, քանի որ ոսկորը մշրված է»:

Փաստաբանը նաև նշեց, որ իրավական առումով մանրամասներ այս փուլում  չի հայտնի. «Բողոքարկումներն իհարկե շարունակվում են, բայց հիմա ավելի կարևոր է նրա առողջական խնդիրների կարգավորումը, իսկ մնացած մանրամաների մասին այժմ հայտնել չեմ ուզում, բայց անպայման առաջիկայում կտեղեկացնեմ»:

Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը մեղադրվում է  շենքեր, շինություններ զավթելու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու համար:




Լրահոս