Հռոմի պապ Ֆրանցիսկոսը լուրջ մտահոգություն է հայտնել այն լռությամբ, որով շրջապատված են աշխարհում չդադարեցվող հակամարտությունների բազմաթիվ անմեղ զոհերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնի կապակցությամբ Վատիկանում դիմելով հավատացյալներին՝ Հռոմի պապը հիշեցրել է «մարդկանց տագնապների և ցավի մասին, որոնք աշխարհի տարբեր ծայրերում ձգձգվող հակամարտությունների զոհ են դարձել»:
Հռոմի պապի խոսքով՝ այդ անմեղ զոհերը շրջապատված են «ամոթալի լռությամբ»:
«Ցավոք, նրանք այն բազմաթիվ անմեղ մարդկանց թվում են,. որոնք արժեք չունեն աշխարհի համար»,-ասել է Հռոմի պապը: