Armenian text to speach

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀԱՐՑ. Եթե բնակելի տարածության օգտագործման իրավունքի պետական գրանցում չի կատարվել, ապա նման դեպքերում հնարավո՞ր է՝ կիրառվեն տուգանքներ, եւ, ընդհանրապես, ի՞նչ հետեւանքներ կարող են առաջանալ դրա պատճառով:

Արման Հարությունյան (52 տարեկան, փականագործ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Եթե անձը մինչեւ 1999թ. հունվարի 1-ը սահմանված կարգով հաշվառված (գրանցված) է եղել բնակելի տարածությունում եւ 04.10.2005թ. ՀՕ-188-Ն «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը ուժի մեջ մտնելու պահը մշտապես կամ առավելապես բնակվել է այդ բնակարանում, ապա մինչեւ 2006թ. դեկտեմբերի 31-ը սեփականատիրոջ կողմից բնակության իրավունքը դադարեցնելու հայցադիմում ներկայացնելիս փոխհատուցումը կատարվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածով սահմանված կարգով:
Եթե սեփականատիրոջ կողմից բնակության իրավունքը դադարեցնելու հայցադիմումը ներկայացվում է դատարան 2007թ. հունվարի 1-ից հետո, ապա իրավունքի դադարեցման դեպքում փոխհատուցման իրավունքից օգտվում են միայն այն անձինք, որոնց բնակելի տարածության նկատմամբ օգտագործման իրավունքը գրանցված է սահմանված կարգով: («Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդված):

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարծում ենք՝ որքան էլ երկար եւ ժամանակատար լինի պետական գրանցման գործընթացը, ամեն դեպքում նախընտրելի է այն կատարել ժամանակին եւ հավուր պատշաճի՝ ավելորդ գումարների վատնումից խուսափելու համար:




Լրահոս