Հրապարակ. Դատական համակարգի լավագույն կադրերը կդառնան դատախազներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Մեր տեղեկություններով, առաջիկա օրերին ուշագրավ կադրային նշանակումներ են լինելու. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանի քրեական գործերով դատավոր Արմեն Խաչատրյանը նշանակվելու է Արարատի մարզի դատախազ։ Իսկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քրեական գործերով դատավոր Մխիթար Պապոյանը կնշանակվի օրերս Կոտայքի դատախազ նշանակված մեկ այլ դատավորի՝ Վազգեն Ռշտունու տեղակալ։ Նշենք, որ նրանք երկուսն էլ նորանշանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կուրսեցիներն են և դատական համակարգի լավագույն կադրերն էին համարվում”,–գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս