ՀԺ. Առողջապահության նախարարը ոգեշնչվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայկական ժամանակը” գրում է, թե պարզվում է՝ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ոգեշնչվել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ փողոցներում նամակների արկղեր տեղադրելու գաղափարից եւ ինքն էլ հանդես է եկել նմանատիպ նախաձեռնությամբ։ “”Հանրապետության խոշոր բժշկական կազմակերպություններում կտեղադրվեն ՀՀ առողջապահության նախարարին ուղղված հարցերի արկղեր, որտեղ քաղաքացիները կկարողանան անդրադառնալ այն խնդիրներին, որոնց բախվել են բժշկական այս կամ այն ծառայությունից օգտվելիս”,- կարդում ենք նախարարության պաշտոնական կայքում։
Ուշագրավ է, որ տվյալ բուժհաստատություններից ունեցած բողոք-դժգոհությունների մասին իրենց նամակները քաղաքացիները պետք է գցեն արկղը, որը տեղադրված է այդ նույն բուժհաստատությունում։ Նախարարությունն այդ արկղերի մոտ թերեւս մի-մի հսկիչ է կարգելու՝ նամակների “անվտանգությունն” ապահովելու համարե։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




Լրահոս