Կամերային երաժշտության տան հարակից այգին՝ կիսավեր մի տարածք. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Կամերային երաժշտության տան հարակից այգին, որը ժամանակին երևանցիների զբոսանքի ու հանգստի սիրելի տեղն էր, այսօր վերածվել է լքված, թափթփված վայրի։ Մայրաքաղաքի կենտրոնի՝ նախկինում մարդաշատ այգում, մշակութային օջախի բակում հիմա մետաղի ջարդոններ են թափված, կիսաքանդ սալիկներ, մաշված ու պոկված նստարաններ։ Մանկական մի քանի ճոճանակներն էլ՝ ժանգոտած ու երևի ճոճվելու համար էլ՝ վտանգավոր։

Երևանի քաղաքապետարանը որտեղ ասես չի տեղադրում նորաոճ, «Երևան» գրառումով թանկարժեք նստարաններ, մինչդեռ այս այգին լրիվ անտեսված է։ Մի քանի այդ նստարաններից տեղադրելուց, երեխաների զբաղմունքի համար էլ մի քանի նոր ճոճանակ ու սահարան տեղադրելուց ու տարածքը մաքրելուց հետո այգին, հաստատ, այցելուների պակաս չի ունենա։ Հարակից չգործող սրճարանների հարցն էլ պետք է լուծել, թե չէ՝ սրճարանների՝ իրար վրա լցրած աթոռները, կիսաքանդ կառույցն ու ավերակ նստարանները տպավորություն են ստեղծում, թե կարծես վերջերս տարերային աղետ է եղել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս