Այս գիշեր հակառակորդը 200 կրակոց է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 20 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են հրադադարի ռեժիմը  և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:




Լրահոս