Քննարկված է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին վարչապետ նշանակելու հարցը. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, իշխանական վերնախավում քննարկված է նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին վարչապետ նշանակելու հարցը։ Հիշեցնենք, որ նա ընդամենը հունիսի 6-ին էր նշանակվել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։

Իսկ արդեն անցած շաբաթ Սերժ Սարգսյանի հրամանագրով այդ հիմնարկը լուծարվեց, փոխարենը նախագահի աշխատակազմում պահպանվեց միայն քարտուղարի պաշտոնը։ Եվ հիմա, երբ ՀՀ տնտեսությունը շատ վատ վիճակում է, վարչապետ Հովիկ Աբրահամյանին չի հաջողվում դրական փոփոխություններ իրականացնել, իշխանությունները որոշել են աճող դժգոհությունները մեղմել նման կադրային փոփոխություններով։ Բացի այդ, Արմեն Գևորգյանն էլ չի ցանկանում լինել նախագահի աշխատակազմում պարզապես ԱԱԽՔ։ Նշենք նաև, որ մամուլի հրապարակումների համաձայն, քննարկվում է նաև վեջինիս նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակելու հարցը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս