Նրանք իրենց ծոծրակը կտեսնեն, բայց հողերի հանձումը չեն տեսնի. քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ռուս հայտնի քաղաքագետ Ալեքսանդր Կրիլովը հայտնել էր` վստահ է, եթե բանը հասնի հողեր հանձնելուն, ապա դա կլինի ոչ թե արտաքին ճնշումներից ելնելով, այլ մեր ներքին քաղաքականության արդյունքում:
ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ այդ տրամադրությունը ռուսների մոտ կար, և նրանք այդպես էլ հաշվել էին մեր «պանթուրքիզմ բարեկամները»:

«Եղավ «Սասնա ծռեր» փոքր խմբի ապստամբությունը, իսկ իրենց ուզածի պարագայում ամբողջ ժողովուրդը ոտքի կկանգնի: Հավանաբար այս վերջին հանդիպման ժամանակ նախագահից պետք է տարածքները պահանջեին, որ մենք կամավոր տայինք: Եթե ուզում են դա լինի, ապա հյուսիսային Կովկասը թող նվիրեն Ադրբեջանին կամ Ղրիմը վերադարձնեն Ուկրաինային »,-հավելեց նա:
Քաղաքագետի գնահատմամբ` նրանք իրենց ծոծրակը կտեսնեն, բայց հողերի հանձնում չեն տեսնի:

Լիդա Եղիազարյան




Լրահոս