Նովոռոսիյսկում հայ գործարար է սպանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նովոռոսիյսկում՝ քաղաքի գլխավոր տաճարի դիմաց, օգոստոսի 15-ին հայտնաբերվել է հրազենային վնասվածքներ ստացած 55-ամյա տղամարդու դի, հայտնում է Nrnews.ru-ն:

«Տղամարդու դին հայտնաբերվել է Գլադկովի փողոցում: Մահացածի ինքնությունը պարզվել է, նա գործարար է»,-հայտնել է Կրասնոդարի երկրամասի ՔԿ ղեկավարի օգնականը:

Քրեական գործ է հարուցվել երկու հոդվածներով՝ «Սպանություն» և «Զենքի անօրինական ներմուծում»: Քննությունը շարունակվում է:

Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն սպանվել է հայկական սփյուռքի ներկայացուցիչը:




Լրահոս