Երեւանի Մասիսի փողոցում՝ “Միկմետալ” ՓԲԸ-ի պահեստային հատվածից, նոյեմբերի 14-ի երեկոյան, ծուխ է նկատվել: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մասիսի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 6 հասցեում` Լ.Ս.-ին պատկանող “Ժոստլե” ՍՊԸ-ի խմորեղենի արտադրամասի պահեստային հատվածում (10 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.12-ին, մարվել՝ 22.19-ին:
Այրվել են տնտեսական իրեր եւ սննդամթերք: