
Երևանում կայացել է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հանդիպումը։ «Արմենպրես»ի հաղորդմամբ` ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ երկկողմ հանդիպմանը ներկա են եղել երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների փոխնախարարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ռազմական համագործակցության հարցերի լայն շրջանակ: