ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում որպես երաշխավոր հանդես գալու Ռուսաստանի պատրաստակամությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Օգոստոսի 10-ին Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանն իսկապես ցանկանում են լուծել այդ խնդիրը, և Ռուսաստանը կարող է երաշխավոր լինել:
«Մենք ողջունում ենք ՌԴ նախագահի անձնական մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերում»,-ասել է Ուորլիքը:
Նրա խոսքով՝ ԼՂ-ում անվտանգության ապահովման նպատակով միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումը մշտապես որպես հակամարտության կարգավորման մի մաս է դիտարկվել: