Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը Սերժ Սարգսյանի հետ Ռիոյում հետեւում է օլիմպիական խաղերին, խիստ բարկացել է ենթակաների վրա: Նրան եւս Հայաստանի մարզիկների ներկայացումները դուր չեն եկել, ու շատ հարցեր, ըստ ամենայնի, տեղում են բացահայտվել: Հատկապես նախագահի հետ այդպիսի արդյունքներով օլիմպիական խաղերին հետեւելը ամենեւին էլ հաճելի զբաղմունք չէ:
Այս իմաստով Ծառուկյանի շրջապատից «Ժողովուրդ»-ին հավաստիացրին, որ չնայած այդքան ձախողումներին ու լարված մթնոլորտին՝ ամեն դեպքում առաջիկա օրերին մեդալ կունենանք: Գոնե հատվածային հաղթանակ կլինի: Այնպես որ, մեզ մնում է սպասել: