ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ Ծաղկաձորում օրերս անցկացվեց հերթական ճանաչողա-ուսուցողական ծրագիրը: Այս անգամ ծրագրին մասնակցում էին Անդրանիկ Մարգարյանի անվան ամառային քաղաքական դպրոցի շրջանավարտները և ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի անդամները:
Ծրագրի շրջանակներում հիմնականում կազմակերպվեցին գործնական աշխատանքներ, որոնց ընթացքում երիտասարդները փորձեցին կիրառել նախորդ ծրագրերի ընթացքում ձեռք բերած տեսական գիտելիքները: Կատարվեցին նախագահական հայտնի ելույթների վերլուծություններ, այնուհետև վերլուծության հիման վրա երիտասարդները կազմեցին և ներկայացրին համանման ելույթներ: Հաջորդիվ մեդիայի հետ աշխատանքի վերաբերյալ ստացած հմտությունները երիտասարդներն օգտագործեցին մամուլի ասուլիս կազմակերպելով:
Գործնական աշխատանքներն ուղեկցվեցին ինտելեկտուալ <<Ի°նչ, որտե°ղ, ե°րբ>> խաղով:
Ծրագրի ընթացքում ներկայացվեց նաև ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի 2015-2016 թթ. գործունեության վերաբերյալ հաշվետվություն, որի ընթացքում երիտասարդները ծանոթացան միջազգային հարթակում ՀՀԿ ԵԿ ունեցած ձեռքբերումներին, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը և այդ շրջանակներում ունեցած հաջողություններին:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն