Ինչպես ArmLur.am-ն արդեն տեղեկացրել է, Իջևան քաղաքում սպանություն է տեղի ունեցել:
Այս առնչությամբ ArmLur.am-ն զրուցեց Տավուշի մարզի դատախազ Արմեն Մարուխյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ դեպքը նոր է տեղի ունեցել, այս պահի դրությամբ մանրամասները պարզվում են:
Դատախազը նաև նշեց, որ շրջանառվող վարկածներն այս պահին դեռևս քննարկվում են:
Հիշեցնենք, որ Իջևանում պտտվող վարկածներից մեկն այն է, որ սպանությունը առաջացել է վիճաբանության հետևանքով: