![](https://armlur.am/wp-content/uploads/2016/08/mhm0106533_copy-1.jpg)
«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը հրաժարվել է փաստաբան Արայիկ Պապիկյանի ծառայություններից: Պատճառը կապում են այն հանգամանքի հետ, որ Պապիկյանը Հովհաննեսի ներկայությամբ վատաբանել է մյուս պաշտպան Հայարփի Սարգսյանին:
ArmLur.am-ի հետ զրույցում Հայարփի Սարգսյանը չցանկացավ մեկնաբանել կատարվածը՝ նշելով, որ առաջնայինը Հովհաննեսի ապաքինումն է. «Ես ուղղակի չեմ մեկնաբանաի կատարվածը, կասեմ միայն, որ հիմա ավելի կարևոր է իմ պաշտպանյալի գործն ու առողջական վիճակը»:
Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանըւ պետք է ենթարկվի վիրահատության և փաստաբան արդեն դիմել է տարբեր կառույցների, որպեսզի լուծվի նրան քաղաքացիական հիվանդանոցում վիրահատելու հարցը: