
Ռուսական ռմբակոծիչներն այսօր ավիահարվածներ են հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ իրանական «Համադան» օդանավակայանից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ մամուլի ծառայությանը:
ՌԴ պաշտպանական գերատեսչությունում հայտնել են, որ Տու-22Մ2 և Սու-34 ինքնաթիռները հաջողված ավիահարվածներից հետո վերադարձել են բազա:
ՌԴ ՊՆ-ում նշել են, որ ավիահարվածների արդյունքում ոչնչացվել են Սերաքաբ, Էլ-Բաբ, Հալեպ և Դեյր-էզ-Զար բնակավայրերում ահաբեկիչների ճամբարները՝ զենքի, զինամթերքի, վառելիքի խոշոր պահեստներով, ինչպես նաև զգալի թվով գրոհայիններ են ոչնչացվել: