Ճապոնացի Կենիչի Իտոն, ում հաճախ նաև “մարդ-կապիկ” են անվանում, համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել ՝ 100 մ երկարությամբ վազքուղին ձեռքերի ու ոտքերի օգնությամբ անցնելով ընդամենը 16.87 վայրկյանում։
30-ամյա Իտոն կապիկի պես գերազանց վազելու համար մարզվում է արդեն 10 տարի: Վազքի իր տեխնիկան կատարելագործելու նպատակով նա անընդհատ դիտում է կապիկների մասին տեսանյութեր, այցելում կենդանաբանական այգի։ Ճապոնացու ռեկորդը պաշտոնապես գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։