Արգելավազորդ Լիլիթ Հարությունյանը չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աթլետիկայի` Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Լիլիթ Հարությունյանը մասնակցեց Օլիմպիական խաղերի` կանանց 400 մետր արգելավազքին:

Հարությունյանը ընդգրկված էր 3-րդ ենթախմբում: Նա տարածությունը հաղթահարեց 1 րոպե 03 վայրկյանում և չանցավ որակավորման փուլի արգելքը: Հարությունյանը 48 մասնակցից 48-րդ տեղում է:

Օրվա առաջին կեսին եռացատկորդ Լևոն Աղասյանը, վազորդներ Գայանե Չիլոյանը և Դիանա Խուբեսերյանը ևս չէին հաղթահարել որակավորման փուլի արգելքը:

Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս