Ովքեր են Ռիո-2016-ում Հայաստանը ներկայացնող մարզիկները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 5-ին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում սկսվել է 31-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Ինչպես հայտնի է՝ Հայաստանը 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում ներկայացնում է 33 մարզիկ:

Նրանք հանդես են գալիս 8 մարզաձեւերում՝ ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ, մարմնամարզություն, աթլետիկա, հրաձգություն, ձյուդո, ջրային մարզաձեւեր (լող): Մեր պատվիրակության դրոշակակիրը կլինի լողորդ Վահան Մխիթարյանը:

Ահա նրանք, ովքեր ներկայացնում են Հայաստանը Բրազիլիայում.

Ներկայացնում ենք նաև մինչ այս հայ մարզիկների գրանցած արդյունքները:

Նշենք նաև, որ այսօր ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը առաջին մեդալը բերեց Հայաստանի հավաքականին:

Աթլետիկա

Ամալյա Շարոյան

s

Դիանա Խուբեսերյան

Khub_4

Լեւոն Աղասյան

1089

Եռացատկորդ Լևոն Աղասյանը 15,54 մետր  արդյունքով իր ենթախմբում գրավեց 18-րդ տեղը և չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը։

Լիլիթ Հարությունյան

1095

Լիլիթ Հարությունյանը ընդգրկված էր 3-րդ ենթախմբում: Նա տարածությունը հաղթահարեց 1 րոպե 03 վայրկյանում և չանցավ որակավորման փուլի արգելքը: Հարությունյանը 48 մասնակցից 48-րդ տեղում է:

Գայանե Չիլոյան

1099

Գոռ Ներկարարյան

1101

Բռնցքամարտ

Արթուր Հովհաննիսյան

962

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային առաջին օրը բռնցքամարտի` Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Հովհաննիսյանը պարտությամբ մեկնարկեց։

Տղամարդկանց թեթև քաշային կարգի առաջին մենամարտում Հովհաննիսյանի մրցակիցը 20-ամյա Սամուել Կարմոնան էր։ Երեք մրցափուլերի արդյունքում` հաղթեց իսպանացի մարզիկը՝3-0 հաշվով։

Նարեկ Աբգարյան

979

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի Հայաստանի ներկայացուցիչ, բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը դուրս չեկավ քառորդ եզրափակիչ։

Արամ Ավագյան

976

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային 9-րդ օրը կրկին պայքարի մեջ մտան բռնցքամարտիկները։

56 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արամ Ավագյանի մրցակիցն իռլանդացի Ջոն Կոնլանն էր։ Ավագյանը զիջեց 3-0 հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից։

Հովհաննես Բաչկով

1122

Ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը դուրս չեկավ քառորդ եզրափակիչ։

64 կգ քաշային կարգի հերթական մենամարտում Բաչկովի մրցակիցը չինացի Հու Քիանխուն էր։ Հայ բռնցքամարտիկը պարտվեց 2-1 հաշվով։

Վլադիմիր Մարգարյան

971

31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ`69 կգ քաշային բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանն իր երկրորդ մենամարտում տեխնիկական պարտություն կրեց։

Մարգարյանի մրցակիցը Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն Ռոնիել Իգլեսիասն էր։ Առաջին ռաունդից հետո Մարգարյանի ունքի վնասվածքի պատճառով մրցավարները թույլ չտվեցին շարունակել պայքարը և հաղթանակը շնորհեցին  կուբացուն։

Ըմբշամարտ

Գառնիկ Մնացականյան

1027

Դավիթ Սաֆարյան

1038

Գեորգի Կետոեւ

1042

Լեւան Բերիանիձե՝ ազատ ոճ

1050

Միհրան Հարությունյան

988

Արսեն Ջուլֆալակյան

994

Ամառային 31-րդ Օլիմպիական խաղերում մեկնարկի են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները:

Առաջինը պայքարի մեջ էր մտել աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը, ով մեկնարկային գոտեմարտում 2:3 հաշվով զիջեց բուլղարացի Դանիել Ալեքսանդրովին:

Մաքսիմ Մանուկյան

996

31-րդ ամառային Օլիմպիական խաղերում պայքարն են շարունակում հունահռոմեական ոճի ըմբիշները։

Հայաստանի ներկայացուցիչ` 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանն առաջին գոտեմարտում 0-3 հաշվով զիջեց հունգար Վիկտոր Լորինցին։

Արթուր Ալեքսանյան՝ հունահռոմեական ոճ

1003

Լող

Վահան Մխիթարյան

Vahan_2

Մոնիկա Վասիլյան

NkmesFZPDW

Ծանրամարտ

Անդրանիկ Կարապետյան

andranik-karapetyan-janaparhdepirio-droshner

Առաքել Միրզոյան

janaparh-deprio-araqel-mirzoyan-canramartuik

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից, 85 կգ քաշային ծանրորդ Առաքել Միրզոյանը` պոկում վարժության ժամանակ ստացած ոտնաթաթի վնասվածքի պատճառով չշարունակեց պայքարը:

Սիմոն Մարտիրոսյան

1234-600x413

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդան Սիմոն Մարտիրոսյանը 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է։

Ռուբեն Ալեքսանյան

47323

Գոռ Մինասյան

gor

Վանիկ Ավետիսյան (պահեստային)

bay

Նազիկ Ավդալյան

844385

Հայաստանցի 69 կգ քաշային ծանրորդ Նազիկ Ավդալյանն առաջինը մտավ մրցահարթակ Հայաստանի ծանրորդներից ու լիովին կատարեց իր առջեւ մարզիչների դրած խնդիրը՝ երկամարտում զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը:

Սոնա Պողոսյան

4554570

Հրաձգություն

Հրաչիկ Բաբայան

1008

Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերի երրորդ օրը պայքարը սկսեցին հրաձիգները:

Հայաստանի ներկայացուցիչ Հրաչիկ Բաբայանը, 10 մետր, օդամղիչ հրացան, 60 կրակոց վարժությունում հավաքելով 621,5 միավոր, զբաղեցրեց 24-րդ տեղը: Որակավորման փուլին մասնակցում էին 56 մարզիկներ:

Ձյուդո

Հովհաննես Դավթյան

1107

Ամառային Օլիմպիական խաղերի մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտավ ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը։

Վերջինիս առաջին մրցակիցը ավստրիացի Լուդվիկ Պայշերն էր։ Առանց մեծ դժվարության՝ ընդամենը 27 վայրկյանում, նա հաղթեց մրցակցին։

Երկրորդ գոտեմարտում հայ ձյուդոյիստը մրցում  էր ռուս Բեսլան Մուդրանովի հետ։ Դավթյանը զիջեց մրցակցին 0-1 հաշվով։

Մարմնամարզություն

Արթուր Դավթյան

1060

Հարություն Մերդինյան

1065

Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն Հարություն Մերդինյանը, հավաքելով 14.933 միավոր, ընդհանուր հաշվարկում գրավել է 7-րդ տեղը։

Հուրի Գեբեշյան

1069

Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի կին ներկայացուցիչ Հուրի Գեբեշյանը բազմամարտում հավաքեց 53.748 միավոր և չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը։

Հուրի Գեբեշյանի անունով կանվանվի նոր տարր, որը նա կատարեց զուգափայտերի վարժության ժամանակ: Տարրը հետևյալն է. վարժությունը սկսելուց առաջ Գեբեշյանը հրվեց առաջին ձողից և պտտվելով 360 աստիճան բռնվեց մյուսից:




Լրահոս