Իրանը պատրաստ է իր ռազմական օբյեկտները տրամադրել Ռուսաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի համար Իրանը պատրաստ է իր ռազմական ողջ պոտենցիալն ու ռազմական օբյեկտները տրամադրել Ռուսաստանին: Այս մասին, ինչպես գրում է BBC-ն, հայտարարել է Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Շամհանին:

«Իրանը ոգեշնչված է ահաբեկչության դեմ պայքարի գործում Ռուսաստանի հետ համագործակցությամբ: Այդ համագործակցությունը ռազմավարական բնույթ է կրում»,-իրանական IRNA գործակալության հետ զրույցում ասել է Շահմանին:

Այս հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Ռուսաստանն առաջին անգամ Իրանի տարածքից ավիահարվածներ է հասցրել ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ:




Լրահոս