ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Այս տարիների ընթացքում մեծ ջանքեր եւ աշխատանքներ են իրականացվել ՏԻ համակարգի կայացման եւ հետեւողական զարգացման առումով”: Արմեն Գեւորգյան
Ի՞նչ ՏԻ համակարգի զարգացման մասին է խոսում փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը։ Երեւի նկատի ունի այն, որ այսօր ունենք բարձրագույն կրթություն չունեցող գյուղապետե՞ր, ովքեր նույնիսկ չգիտեն, թե ով պետք է հաստատի իրենց համայնքի բյուջեն եւ չիմանալով, որ դա իրենց գործառույթն է՝ այն վերագրում են մարզպետարաններին։ Կամ ինչպե՞ս կարելի է խոսել ՏԻ համակարգի զարգացման մասին այն դեպքում, երբ ընտրությունների ժամանակ գյուղերում ընտրություն որպես այդպիսին չի կատարվում, համայնքների ղեկավարները կատարում են իրենց վերադասների հրամանները եւ “ընտրում” համայնքի բնակիչների փոխարեն։
“Ժողովուրդ” օրաթերթի 658 համար




Լրահոս