ԼՂՀ խնդրի շուրջ վերջին մեկ ամսում նկատվող ակտիվությունն ինչքանո՞վ է օբյեկտիվ և հնարավո՞ր է այն կոնկրետ արդյունքի հանգեցնի:
ArmLur.am-ն այս խնդրի շուրջ զրուցեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը շատ լուրջ խնդիր է, այնպես չէ որ այդ խնդիրը կարելի է լուծել մեկ օրում կամ մի քանի ամիսների ընթացքում:
«Սա մի հարց է, որի ակունքները կարելի է տեսնել արդեն 100 տարուց ավելի: Ես չեմ կարծում, որ ներկայիս իրավիճակը, երբ սրան էլ գումարվում է կողմերի դիրքորոշումների բացարձակ հակադիր լինելը: Ուղղակի համարձակություն է պետք ասել, որ դեռ չեն ստեղծվել մասնավոր պայմաններ տրանսֆորմացիայի համար: Այս պայմաններում ուղղակի հնարավոր չէ հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Նարեկ Սարգսյան