Մանրամասներ՝ Մոսկվայում հայի սպանությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր մանրամասներ են ի հայտ եկել Մոսկվայում Ռյազանի պողոտայում ազգությամբ հայ 69-ամյա Լևոն Քամալյանի սպանությունից, գրում է Rusarminfo-ն:

Տեղեկություններն այն մասին, որ Քամալյանին սափրագլուխներն են սպանել, չեն հաստաստվել:

Իրավապահ մարմինները՝ օգտագործելով տեսանկարահանող սարքերի տվյալները, հաստատել են, որ Քամալյանի սպանությունն իրականացրել է մոսկվայաբնակ Իվան Սկորկինը, ով երկու անգամ դատված է եղել: Հենց նույն օրը իրավապահները ձերբակալել են նրան:

«Այն վարկածը, որ Քամալյանը կարող էր սադրել հանցագործին, չի հաստատվում: Բոլորը նրան ճանաչում էին որպես բարեհոգի մարդ: Հարևաններն ու ծանոթները պատմում են, թե ինչպես էր նա թոշակառուներին անվճար մթերք տրամադրում»,-Rusarminfo-in հայտնել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լևոն Մուկանյանը:




Լրահոս