85 մարզիկների մեջ 45-րդ տեղը գրավվելն այնքան էլ վատ ցուցանիշ չէ. ԼՀԴ-ի նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 5-ին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում տեղի ունեցավ  31-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը: Հայաստանը 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում կներկայացնի 33 մարզիկ: Այս տարի մեր մարզիկները հանդես կգան 8 մարզաձեւերում՝ ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ, մարմնամարզություն, աթլետիկա, հրաձգություն, ձյուդո, ջրային մարզաձեւեր (լող):

Սակայն ցավալի է նշել, որ մեր մարզիկները տարբեր մարզաձևերում հանդես եկան հիմնականում ոչ բարեհաջող դիրքերում: Հնարավոր պատճառների շուրջ ArmLur.am-ը զրուցեց Լողի հայկական դաշնություն հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Մեսրոպյանի հետ:

Նշենք, որ այս մարզաձևում Հայաստանը Օլիմպիական խաղերում ներկայացրել է Վահան Մխիթարյանը, ով սակայն 85 մարզիկների մեջ գրավվեց 45-րդ տեղը:

Հովսեփ Մեսրոպյանի գնահատմամբ՝ այս ցուցանիշն այնքան էլ վատ ցուցանիշ չէ: Եվ առաջընթացն արդեն իսկ նկատվում է այս մարզաձևում:

Նրա խոսքով` մեր մյուս մասնակիցը՝ Մոնիկա Վասիլյանը, մարզումների ժամանակ արմունկի վնասվածք է ստացել, ինչի հետևանքով չի մասնակցել 31-րդ օլիմպիական խաղերին:

Հիշեցնենք, որ պատվիրակության դրոշակակիրը լողորդ Վահան Մխիթարյանն էր:

Լիդա Եղիազարյան




Լրահոս