Վրացի ռեժիսորը ֆիլմ է նկարահանում հայերի, վրացիների, ադրբեջանցիների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վրաստանի եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Էլդար Շենգելայան պատրաստվում է ֆիլմ նկարահանել հայերի, վրացիների եւ ադրբեջանցիների մասին: Ինչպես հաղորդում է “Ռոսիյսկայա գազետա”-ն, քսանամյա ընդմիջումից հետո ռեժիսորը կրկին կինո է նկարահանում Թբիլիսիում: “Կովկասյան տրիո”-ի հերոսներն են հայը, վրացին ու ադրբեջանցին: Հավանաբար, ֆիլմը պատրաստ կլինի 2014-ի մարտին: Նկարահանումներն անցկացվում են Մոսկվայում ու Բաքվում: Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ ֆիլմի սցենարը գրել է ադրբեջանցի հայտնի սցենարիստ Ռուստամ Իբրահիմբեկովը: Նշենք, որ Էլդար Շենգելայան վրացական կինոյի ամենաճանաչված ռեժիսորներից է: Դեռեւս խորհրդային տարիներին նրա ֆիլմերը նոմինացվել են միջազգային եւ ԽՍՀՄ հեղինակավոր կինոփառատոներում, արժանացել համամիութենական եւ միջազգային բազմաթիվ հեղինակավոր մրցանակների: Շենգելայան համազգային ճանաչման է հասել 1969-ին` “Արտասովոր ցուցահանդես” տրագիկոմեդիայով: 




Լրահոս