
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 16-ին Ստեփանակերտի թիվ 1 դպրոցի մարզադաշտում դիտել է պատանիների մինի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ փուլի խաղը:
Նախագահը կարեւորել է երիտասարդ սերնդի ֆիզիկական դաստիարակության նշանակությունը՝ նշելով, որ պետությունն այսուհետ էլ հատուկ ուշադրության կենտրոնում է պահելու սպորտի զարգացումը: