ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նոյեմբերի 4-ին ԱԺ-ում հայտարարել էր, թե գազի սակագնի տարբերությունը կսուբսիդավորի Ռուսաստանի Դաշնության կառավարությունը: «Ժողովուրդ»-ն այս կապակցությամբ գրավոր հարցում էր ուղարկել ՌԴ կառավարության մամուլի ծառայություն, եւ այնտեղից պատասխանել են, որ գազի սակագնի սուբսիդավորումը կլուծվի ՀՀ-ի` Մաքսային միություն մտնելու եղանակով: «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հայաստան ներմուծվող գազի գնի գոյացման շուրջ համաձայնագրի նախագծով նախատեսվում է արտահանման մաքսատուրքի վերացում: ՀՀ-ի` Մաքսային միություն մտնելուց հետո որպես ՄՄ անդամ երկիր՝ նրա վրա կտարածվի արտահանման մաքսատուրքը չեղյալ հայտարարելու որոշում»,-պատասխանել են ՌԴ կառավարության մամուլի ծառայությունից:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ