Քիչ առաջ Միհրան Հարությունյանը նվաճեց Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 66 կգ քաշային կարգի եզրափակիչի ուղեգիր՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ: Նրա մրցակիցն էր ադրբեջանցի Ռասուլ Չունաեւը, որը պարտվեց 0:4 հաշվով:
Հիշեցնենք, որ հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից՝ 1 րոպե 25 վայրկյանում 9:0 հաշվով հաղթելով եգիպտացի Ահմեդ Կահկին, իսկ քառորդ եզրափակիչում 2:1 հաշվով հաղթել էր աշխարհի 2013թ. չեմպիոն, հարավկորեացի Հանսու Ռյուին, որը դրանից առաջ պայքարից դուրս էր թողել Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Տամաշ Լորինցին:
Ոսկե մեդալի համար գոտեմարտում Միհրան Հարությունյանի մրցակիցը կլինի կամ սերբ Դավոր Շտեպանեկը, կամ վրացի Բոլկվաձեն: