2013թ. հունիսից Հրազդանի «Միկա ցեմենտ» ընկերության կառավարումն անցել է «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ին: Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովը հայտարարել է, որ իրենք գնում են դեպի սնանկացում: Ու թեեւ «ՎՏԲ»-ն իր պաշտոնական կայքում հպարտորեն գրել է, թե «Միկա ցեմենտ» գործարանի աշխատանքը վերականգնվել է՝ շնորհիվ բանկի կողմից ստացված ֆինանսավորման, այնքան էլ այդպես չէ: Բանն այն է, որ բանկը հրաժարվել է վճարել գործարանի շատ աշխատակիցների աշխատավարձերը, ինչը վերջերս հանգեցրեց դժբախտության: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ հոկտեմբերի 31-ին «Միկա ցեմենտ»-ի աշխատակից 49-ամյա Արմենը գնացել էր գործարան եւ պահանջել իր 5 ամսվա չստացած աշխատավարձը, սակայն տնօրինությունը հրաժարվել էր վճարել: Երբ նա դուրս էր եկել, կինն էր զանգահարել նրան եւ հետաքրքրվել` արդյոք ստացել է աշխատավարձը: Արմենն էլ, խորը հոգոց հանելով, ասել էր, թե փող չկա, ու հենց գործարանի մուտքի մոտ սրտի կաթվածից տեղում մահացել էր:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ