
Վայրկյաններ առաջ Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը սերբ 30-ամյա Դավոր Շտեֆանեկի հետ գոտեմարտում պարտություն կրեց՝ բավարարվելով արծաթե մեդալով:
66 կգ քաշային Միհրան Հարությունյանը երեկ նվաճել էր եզրափակիչի ուղեգիր: Մեկնարկային գոտեմարտում Միհրանը 1 րոպե 25 վայրկյանում 9:0 հաշվով հաղթել էր եգիպտացի Ահմեդ Կահկին, իսկ քառորդ եզրափակիչում 2:1 հաշվով՝ հարավկորեացի Հանսու Ռյուին՝ դուրս գալով կիսաեզրափակիչ: Եզրափակչի ուղեգրի համար պայքարում Միհրան Հարությունյանը 4:1 հաշվով պարտության էր մատնել ադրբեջանցի Ռասուլ Չունաևին:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից հանդես են եկել նաև Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) և Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), որոնք պարտվել էին մեկնարկային գոտեմարտերում և հեռացել պայքարից: