Armenian text to speach

Ռիո-2016. Արթուր Ալեքսանյանը՝ Օլիմիպիական չեմպիոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 98 կգ քաշային կարգում աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կուբացի Դանիել Յասմանի Կաբրերայի հետ եզրափակիչ մարտում 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում գյումրեցի ըմբիշը ժամանակից շուտ 9:0 հաշվով պարտության մատնեց թուրք Չենկ Իլդեմին: Իսկ նրա կուբացի մրցակիցը կիսաեզրափակչում հաղթել է շվեդ Շտեֆան Շչոենից:

Ինչպես հայտնի է, Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը սերբ 30-ամյա Դավոր Շտեֆանեկի հետ գոտեմարտում պարտություն կրեց՝ բավարարվելով արծաթե մեդալով:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից հանդես են եկել նաև Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) և Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), որոնք պարտվել էին մեկնարկային գոտեմարտերում և լքել պայքարը:




Լրահոս