
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նոր լիազորություններ են տրվել, հայտնում է թուրքական Resmi Gazete («Պաշտոնական թերթ») կայքը:
Այսուհետ Թուրքիայի նախագահին իրավունք է տրվում նշանակել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին:
Ավելի վաղ Գլխավոր շտաբի ղեկավարը նշանակվում էր Բարձրագույն զինվորական խորհրդում քվեարկության արդյունքում և զբաղեցնում այդ պաշտոնը 4 տարի:
Ներկայումս Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը Հուլուսի Աքարն է:
Նշվում է, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջումից հետո զինվորական ոլորտում մի շարք բարեփոխումներ են անցկացվում: