Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդագը «Թվիթերի» իր էջում հայտնել է, որ մոտ 38 հազար մարդ ազատ կարձակվի բանտերից՝ «վերահսկվող ազատ արձակում» համակարգի բարեփոխումների շրջանակներում, փոխանցում է Haberler-ը:
Նշվում է, որ բարեփոխումները մի շարք բանտարկյալների թույլ կտան լքել բանտը կալանքի ժամկետի ավարտից շուտ, սակայն փորձնական ժամկետով:
Որոշումն ընդունվել է, քանի որ, ինչպես հաղորդվում է, երկրի բանտային համակարգը չի կարող հաղթահարել բանտարկյալների մեծ թիվը՝ ռազմական հեղաշրջման փորձից հետո մեծ թվով բանտարկությունների պատճառով:
Ավելի վաղ Բոզդագը հայտարարել է, որ ռազմական հեղաշրջման փորձի գործով երկրում ավելի քան 26 հազար մարդ է ձերբակալվել: