ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նորից հարկ եմ համարում քվեաթերթիկը ներկայացնել եւ բացատրել. ովքեր դեմ են, «կողմ»-ի վրա են գիծ քաշում, ովքեր կողմ են՝ «դեմ»-ի: Խնդրում եմ՝ ձեր գծիկները, ծիտիկները եւ խաչիկները դնելիս ուշադի՛ր եղեք, որպեսզի հետո հանձնաժողովին չմեղադրեք»:

Սուքիաս Ավետիսյան armlur.am

Արդեն 20 տարուց ավելի է՝ երկրում կա Ազգային ժողով, իսկ ՀՀԿ-ականները դեռ պատգամավորներին քվեարկության ձեւ են բացատրում: Տպավորությունն այնպիսին է, որ ՀՀ ԱԺ-ում վատ հասկացողները շատ են: Ինչո՞ւ ենք այդպես մտածում, բացատրենք. հիշո՞ւմ եք, թե ինչ խայտառակ ընթացք ունեցան ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի ընտրությունները: Մարդիկ դուրս էին եկել ու չքմեղանում էին, թե ցանկացել են դեմ քվեարկել, սխալմամբ կողմ է եղել: Թեպետ մյուս կողմից բոլորիս էլ պարզ է, թե ինչպես են «ընտրում» մեր երկրում. Ս. Ավետիսյանի նմաններն ուղղակի իրենց հանձնարարված դերերն են կատարում:




Լրահոս