
Մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը դեռևս 8 տարի առաջ խոստացել էր սափրել իր գլուխը, եթե Հայաստանը Օլիմպիական խաղերին ոսկե մեդալ նվաճի: Անցել են տարիներ, և ահա Արթուր Ալեքսանյանը նվաճում է բաղձալի օլիմպիական ոսկին և իր իսկ ձեռքով ի կատար ածում Գիլոյանի տված խոստումը: 20 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը ներկայացնող մարզիկը կրկին կանգնում է պատվո հարթակի գագաթին, և ամբողջ աշխարհով մեկ հնչեցնում մեր ազգային օրհներգը:
Լուսանկարը` mediamax-ի, տեսանյութը` totoexpert.am-ի: