«Նոր Հայաստան» շարժման ձերբակալված անդամ Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ Անդրիաս Ղուկասյանը շարունակում է հացադուլը. «Անդրիասն այս օրերին նա միայն ջուր է խմում»:
Փաստաբանը նաև նշեց, որ իրենք դիմել են Վերաքննիչ դատարան, սակայն մինչ այժմ դատական նիստ նշանակված չէ. «Դիմել ենք Վերաքննիչ դատարան կալնավորման որոշումը բողոքարկելու համար, սակայն մինչ այժն ծանուցում չենք ստացել, և նիստի օր նշանակված չէ»:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը ձերբակալվել է հուլիսի 29-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո: Նա մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։