ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆՈՐ ԴԵՍՊԱՆ
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հրայր Կարապետյանը նշանակվել է Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոս։ «Բայց դա ավելի ուշ կհրապարակվի, ավելի ճիշտ կլինի՝ արտգործնախարարությունից  ճշտեք, հիմա որ ես ասեմ՝ այո, մի քիչ կոռեկտ չի էլի, հրամանը դեռ ուժի մեջ չի, կարծեմ նոյեմբերի 15-ից է ուժի մեջ, իսկ այսօր նոյեմբերի 12-ն է, կոռեկտ չէ, որ ասեմ՝ այո»,-NEWS.am-ին ասել է Կարապետյանը: Մինչդեռ նկատենք, որ մեկ այլ դաշնակցականի` Վահան Հովհաննիսյանի` Գերմանիայում ՀՀ դեսպան նշանակվելու համար  այդ երկրի հավանությունը հաստատող փաստաթղթերն այդպես էլ չեն ստացվում:

STOP ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը նոյեմբերի 14-ին նախաձեռնում է STOP-ի երթ, որն ավարտվելու է կառավարության շենքի դիմաց ցույցով: Այս երթով ուսանողական միությունը stop է ասում ՀՀ կառավարությանը, որի վարած քաղաքականության հետեւանքով երկիրը հայտնվել է ծանր կացության առջեւ:




Լրահոս