ՎԱՂԸ՝ ՖՐԱՆՍԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնք կնախապատրաստվեն Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների 2015թ. առաջնության ընտրական փուլի՝ նոյեմբերի 14-ին եւ 19-ին կայանալիք Ֆրանսիա-Հայաստան եւ Բելառուս-Հայաստան հանդիպումներին:
Ահա ցուցակը. դարպասապահներ՝ Գոռ Մանուկյան, Արսեն Բեգլարյան, Արթուր Թորոյան, պաշտպաններ՝ Կամո Հովհաննիսյան, Գրիգոր Հովհաննիսյան, Դավիթ Մարիկյան, Արման Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Ալեն Համբարձումյան, Տարոն Ոսկանյան, Վասպուրակ Մինասյան, կիսապաշտպաններ՝ Կարեն Մուրադյան, Նարեկ Գյոզալյան, Գոռ Մալաքյան, Գագիկ Պողոսյան, Սարգիս Շահինյան, Դավիթ Զաքարյան, Աշոտ Սարդարյան, Վահագն Այվազյան, Արտյոմ Սիմոնյան, Դավիթ Հակոբյան, Վարդան Բակալյան, հարձակվողներ՝ Վիուլեն Այվազյան, Սարգիս Ադամյան։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի՝ խմբի առաջատարի հետ հանդիպումը տեղի կունենա Թուլուզ քաղաքում նոյեմբերի 14-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:50-ին:
ՀՖՖ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այդ հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել ուկրաինացի Յարոսլավ Կոզիկը, նրա օգնականներն են Ալեքսեյ Անդրեեւը եւ Օլեգ Պլուժնիկը: Չորրորդ պաշտոնյան է Վիտալի Ռոմանովը:
Իսկ ահա Ուկրաինայի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ կապված` խնդիր է ծագել։ Այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել էր ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեին՝ աշխարհի 2014թ. առաջնության անցումային խաղերից առաջ ֆուտբոլիստների ստացած դեղին քարտերը չեղյալ հայտարարելու խնդրանքով: Բայց ՖԻՖԱ-ն մերժել է ուկրաինացիների խնդրանքը՝ իր որոշումը հիմնավորելով մրցաշարի կանոնադրությամբ, որն արգելում է որակավորման մեկ փուլի ընթացքում երկու անգամ չեղյալ հայտարարել դեղին քարտերը: Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան իր դիմումը հիմնավորում էր այն փաստով, որ Ֆրանսիայի հավաքականն աշխարհի առաջնության որակավորման փուլում ավելի քիչ հանդիպումներ է անցկացրել (այդ խմբում 5 թիմ էր, իսկ Ուկրաինայի խմբում՝ 6), քան Ուկրաինայի ընտրանին: Նշենք, որ Ուկրաինայի հավաքականի 10 ֆուտբոլիստներ կարող են բաց թողնել Ֆրանսիայի ընտրանու դեմ պատասխան հանդիպումը, որը կայանալու է նոյեմբերի 19-ին Փարիզում, եթե առաջին մրցավեճում կրկին դեղին քարտ վաստակեն:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս