Ինչն է դստերը բռնաբարելու մեջ մեղադրվող տղամարդուն դրդել կարել աչքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նուբարաշեն» քրեակատարարողական հիմնարկի դատապարտյալ 45-ամյա Ա. Հովհաննիսյանն ի նշան բողոքի կարել է աչքերը:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից ArmLur.am-ին  հայտնեցին, որ Ա. Հովհաննիսյանը բողոքում է խցային պայմաններից: Խցի պայմաններն արդեն բարելավվել են:

«Այսօր դատապարտյալին այցելել են բժիշկը ու հոգեբանը, բայց դեռ ինքը շարունակում է հացադուլը: Հիմա չգիտենք` ինչպես կլինի, նրա հետ խորհրդատվություն է տարվել»,- նշեց ՔԿՎ աշխատակիցը:

Վերջում հավելենք, որ Ա. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի (խոշտանգում), 138-րդ հոդվածի  3-րդ մասի (բռնաբարություն, որը կատարվել է անչափահասի նկատմամբ), 142-րդ (անառակաբարո գործողություններ) և 66-րդ (պատիժ նշանակելը հանցանքների համակցությամբ) հոդվածների հատկանիշներով:

Նա ազատազրկվել է իր դստերը պարբերաբար բռնաբարելու, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, 18 տարին չլրացած անձի նկատմամբ ծնողի կողմից անառակաբարո գործողություններ կատարելու համար:




Լրահոս