
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաջորդ շաբաթ մտադիր է մեկնել Թեհրան, փոխանցում է իրանական Fars գործակալությունը:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ այցի նպատակը Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարի համար Ռուսաստան-Թուրքիա-Իրան կոալիցիայի ստեղծման քննարկումն է:
Նշվում է, որ ավելի վաղ Էրդողանը Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ քննարկել է Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված ուղիները:
Al-Hayat պարբերականը նշում է, որ Էրդողանի այցը խթան կհանդիսանա Անկարա-Թեհրան հարաբերությունների կարգավորման համար: