Շվեդական լեգենդար «Աբբա» խմբի անդամ Բյորն Ուլվեուսը հերքել է տեղեկությունն այն մասին, թե հաջորդ տարի թիմը կվերամիավորվի: Այս մասին գրում է ԼՁԸՀ-ՁԸհհ-ը: «Մենք պարզապես դա անելու անհրաժեշտություն չենք տեսնում: Չգիտես թե ինչպես, բեմ վերադառնալը տարածված քայլ է դարձել: Ես արդեն չգիտեմ 1980-ականների մի խումբ, որը կրկին հանդես չի եկել»,-ասել է երգիչը: Վերամիավորման մասին լուրը հերքել է նաեւ խմբի մեկ այլ մասնակից, կոմպոզիտոր Բենի Անդերսոնը: Հիշեցնենք, որ խմբի երգչուհի Ագնետա Ֆելտսկուգը գերմանական թերթերից մեկին տված հարցազրույցում նշել էր, որ չի բացառում լեգենդար խմբի վերամիավորվելու հնարավորությունը:
«ԱԲԲԱ»-Ն ՉԻ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՎԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ