Իռլանդիայի եվրոպական օլիմպիական կոմիտեի և ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիքքին ձերբակալվել է Ռիո դե Ժանեյրոյում, փոխանցում է BBC-ն՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Insidethegames-ի տեղեկություններով՝ 71-ամյա Հիքքին մեղադրվում է բարձր գներով մրցույթների տոմսերի անօրինական վաճառք իրականացնելու մեջ:
Նրան ձերբակալել են այն բանից հետո, եր Բրազիլիայի իրավապահ մարմինների աշխատակիցները բերման են ենթարկել անօրինական 800 տոմս ունեցող մեկին:
Հաղորդվում է նաև, որ Իռլանդիայի ՕԿ նախագահը փորձել է թաքնվել ոստիկանությունից, իսկ ձերբակալությունից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է, նրան բուժօգնություն է ցուցաբերվել: