Նոյեմբերի 15-ին` ժամը 21.28-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դրոյի փողոցի թիվ 22 հասցեում գտնվող հացի գործարանում: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.48-ին, մարվել՝ 22.20-ին: Հացի գործարանում՝ հացաթխման արտադրամասում, այրվել է արդյունաբերական հոսքագիծը:
Հրդեհ հացի գործարանում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ